Արտադրանք

Մեր մասին

1960-ական թվականների սկզբին Արարատյան դաշտավայրում աճեցվող պտղի և բանջարեղենի վերամշակման նպատակով կառուցվեց Արարատի պահածոների գործարանը:
Գործունեության առաջին տարիներին գործարանը արտադրում էր տոմատի մածուկ`տարեցտարի ընդլայնելով արտադրության ծավալները:
1970-1990-ական թվականներին գործարանը աշխատել է արտադրական ողջ հզորությամբ`տարեկան վերամշակելով 30-40 հազար տոննա պտուղ և բանջարեղեն:
Պատրաստի արտադրանքի նկատելի մասը արտահանվել է միջազգաին շուկա:: 2003թ. Արարտի պահածոների գործարանը վերակազմավորվեց  Հայաստանի  “Բորոդինո” պահածոների գործարան ՍՊԸ-ի` “Долина вкуса” ապրանքանիշով:
Ներկայումս գործարանը հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի առաջատար ձեռնարկություններից է: Իր գործնեության ավելի քան 50 տարիների ընթացքում գործարանը մասնագիտացել է հանրապետությունում մշակվող պտուղ բանջարեղենի ողջ տեսականու վերամշակման գործում, արտադրելով տոմատի մածուկի, մարինադների, ջեմերի, մուրաբաների ութ տասնյակը գերազանցող պահածոներ: Նշված արտադրանքներն առանձնանում են իրենց անկրկնելի համով, արևային բույրով, տնական պայմաններում պահածոյացված մթերքների որակը գերազանցող ցուցանիշներով: Ավելին, գործարանի հագեցված տեխոնոգիական ժամանակակից սարքավորումներն ու հոսքագծերը հնարավորություն են տալիս արտադրելու առողջության համար բացարձակապես անվտանգ և չափազանց օգտակար սննդամթերքի լայն տեսականի: Արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում հաջողվել է պատրաստի արտադրանքի շուրջ 70 %-ը արտահանել Արևմտյան, Արևելա-Եվրոպական, ԱՄՆ-ի, Կանադայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ անդամ երկրների շուկաներ:
Գործարանի արտադրանքը ներկայացվել է նաև միջազգային ու հանրապետական տարբեր ցուցահանդեսներում, արժանանալով մասնակիցների ու կազմակերպիչների բարձր գնահատականին: Դրա հաստատումնէ 2008թ. և 2013թ. “Տարվա ապրանքատեսակ”, “Տարվա առաջատար” և “Որակը բարձր է գնից” պատվավոր մրցանակների ստացումը: 
Ընկերությունում նպատակային աշխատանք է տարվում արտադրվող պտուղբանջարեղենային պահածոների որակի հետևողական բարձրացման ուղղությամբ, կոլեկտիվը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բավարարի ամենախստապահանջ սպառողների պահանջը:
Ընկերության տնօրինությունը չի սահմանափակվում ունեցած ձեռքբերումներով և ձեռնարկում է արտադրատնտեսական նոր միջոցառումներ, հատկապես՝ ԱՊՀ և արևմտաեվրոպական երկրների շուկաներում արտադրանքի վաճառքների ծավալները մեծացնելու, կոմերցիոն կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու, թողարկվող արտադրանքի տեսականին ընդլայնելու և խստապահանջ սպառողների օրեցօր աճող պահանջները բավարարելու ուղղությամբ:
Թողարկվող արտադրանքի որակական հատկանիշների բարձրացման նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ նպատակային աշխատանքներ են տարվում էկոլոգիապես մաքուր, առանց անօրգանական պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործման գյուղմթերքների արտադրության կազմակերպման և դրանց վերամշակման արդյունքում օրգանական (օրգանիկ) պահածոների արտադրություն կազմակերպելու և արտահանելու ուղղությամբ:
Ընկերությունում հետևողական աշխատանքներ են իրականացվում նաև բարձր բերքատվություն և որակական հատկանիշներ ունեցող պոմիդորի ու բանջարեղենի հայրենական սելեկցիայի սորտերի արտադրությունում արմատավորելու ուղղությամբ: Թողարկվող արտադրանքի որակի բարելավման ու ինքարժեքի կրճատման նպատակով աշխատանքներ են տարվում նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրության վերազինման և առաջավոր արտադրական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: